Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդենաուին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 12, 2010 19:16

Ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունումՍեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդենաուին:
Ողջունելով հյուրին, պաշտպանության նախարարը նշեց, որ երկու երկրների միջև համագործակցությունը ՀՀ պաշտպանական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է:
Կողմերն ընգծեցին ՀՀ-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը և քննարկեցին պլանավորված ռազմական համագործակցության միջոցառումների իրականացումը:
Թինա Քայդենաուն կարևորեց ՀՀ մասնակցությունը միջազգային անվտանգության կայունացման առաքելություններին, հատկապես Աֆղանստանում, և հետագա երկկողմ ջանքերն այդ ասպարեզում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային վերջին զարգացումները:
Ընդգծվեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հրամայականը, կարևորվեց շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը՝ որպես կարևոր գործոն հետագա բանակցային ջանքերի արդյունավետության համար:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply