Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 12, 2010 19:05

Սեպտեմբերի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդանաուին:

Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության ու համագործակցության ամրապնդումը եւ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը:

Երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի են բարձրացել, ինչը նշանավորվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությամբ Վաշինգտոն, հանդիպումով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երեւանյան այցելությամբ:

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply