Ադրբեջանի քաղաքականությունը տանուլ տված երկրի պարտվողական քաղաքականություն է
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 12, 2010 18:52
«Ղարաբաղյան խնդրի քննարկումը ՄԱԿ տեղափոխելու Բաքվի ջանքերը քարոզչական նպատակ ունեն: Ներկայացված բանաձեւն ավելի շուտ կապված էր Ադրբեջանում կայանալիք ընտրությունների հետ, քան հակամարտությունը կարգավորելու ցանկության հետ»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ քաղաքագետի, հայ դիվանագիտությունը պետք է ակտիվ լինի ՄԱԿ-ում, սակայն, կարիք չկա պատասխանել Ադրբեջանի գործողություններին: «Վարվել այնպես, ինչպես Ադրբեջանը, սխալ է, քանի որ Ադրբեջանի քաղաքականությունը ֆրուստրացիա ապրող երկրի պարտվողական քաղաքականություն է»,-ասել է քաղաքագետը:
Իսկանդարյանը նշել է, որ աճող լարվածությունը սահմանում կարելի է բացատրել ադրբեջանական իշխանությունների նյարդայնությամբ: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողություններին, ապա ըստ Իսկանդարյանի, նպատակը հայկական կողմի կարողությունները տնտղելն էր:
Այս ֆոնի վրա քաղաքագետը գտնում է, որ մինչեւ դեկտեմբեր (ԵԱՀԿ գագաթնաժողով Աստանայում) հիմքեր չկան մեծ բեկումներ ակնկալելու հակամարտության կարգավորման հարցում:






Facebook
Tweet This
Email This Post
