ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Մոսկվայի հայկական թատրոնի ղեկավարին եւ դերասաններին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 12, 2010 18:42
Սեպտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» եւ «Կարոտ» փառատոնների շրջանակներում հյուրախաղերով Հայաստան ժամանած Մոսկվայի հայկական թատրոնի ղեկավար Սլավա Ստեփանյանին, թատրոնի դերասաններ Զիտա Բադալյանին եւ Կազբեկ Կիբիզովին:
Ողջունելով հյուրերին` նախարար Հակոբյանը գոհունակությամբ նշեց, որ «Ոտքի, դատարանն է գալիս» եւ «Լույս Մարի, օ, ինչ ուրախություն» ներկայացումները հայ հանդիսատեսն ընդունեց մեծ ոգեւորությամբ:
Բարձր գնահատելով Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստելու բնագավառում նշանավոր ձեռքբերումները եւ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդը` տիկին Հակոբյանը դերասանուհի Զիտա Բադալյանին պարգեւատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Վիլյամ Սարոյան մեդալով:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը ցուցաբերած ջերմ ընդունելության եւ աջակցության համար` Մոսկվայի հայկական թատրոնի ղեկավարը նշեց, որ պարգեւը շատ պարտավորեցնող է եւ խթան, որպեսզի այսուհետ առավել հետաքրքիր եւ հայապահպանությանը միտված ներկայացումներ բեմադրվեն ոչ միայն Մոսկվայում, այլ Ռուսաստանի եւ ԱՊՀ տարբեր երկրներում






Facebook
Tweet This
Email This Post
