Հայաստանի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները հաղթեցին իրանցի իրենց հասկակիցներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 11, 2009 14:00

arm-iranԵրեկ մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթեցին իրանցի իրենց հասակակիցներին: Սա մրցակիցների ընկերական երկրորդ խաղն էր Երևանում: Մինչև այդ մերոնք զիջել էին Իրանի ներկայացուցիչներին 1:3 հաշվով:

Երևանի «Փյունիկ» մարզադաշտում կայացած երկրորդ մրցամարտի առաջին կեսում հաշիվն այդպես էլ չբացվեց (0:0), թեև որոշ առավելություն ունեին իրանցի ֆուտբոլիստները: Իսկ ահա, 2-րդ խաղակեսի առաջին իսկ րոպեին հյուրերից Ամիրբաս Աինեչեին գնդակն ուղարկեց սեփական դարպասը` 1:0: Մեր ֆուտբոլիստներից Աշոտ Ավագյանը 16 րոպե անց դիպուկ հարվածով կրկնապատկեց հաշիվը: Միայն մրցավարի կողմից ավելացված խաղաժամանակում Իրանի հավաքականի ավագ Ալի Ֆատհիանը կարողացավ գրավել մեր թիմի դարպասը և կրճատել հաշվի տարբերությունը:

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply