Թուրք մասնագետները Հայաստան են ժամանել` չհատելով թուրք-հայկական սահմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2010 14:30

Թուրք մասնագետները ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու համար Հայաստան են ժամանել` չհատելով թուրք-հայկական սահմանը:

Ինչպես հաղորդում է Regnum Новости-ն, այս մասին գործակալությանը հայտնել է Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը:

Վերջինիս խոսքերով, 10 հոգանոց խումբը Հայաստան է ժամանել ինքնաթիռով Չեխիայով և Վրաստանով:

ՆԱՏՕ-ի “Հայաստան – 2010” 6-օրյա զորավարժությունները, նվիրված  աղետների հետևանքների կանխարգելմանը, Հայաստանում սկսվել են սեպտեմբերի 11-ին: Այն անցկացվում է Կոտայքի մարզի Արզնի քաղաքում:

Սեպտեմբերի 11-13-ին կընթանան նախապատրաստական աշխատանքներ` հրամանատարա-շտաբային զորավարժություններ, սեպտեմբերի 14-15-ին` դաշտային զորավարժություններ, սեպտեմբերի 16-ին` արդյունքների քննարկում և ամփոփում:

Դիտվել է 1484 անգամ:
Print Friendly

Leave a Reply