Թուրքիայում ոստիկանները գնդակահարել են վաղվա հանրաքվեն բոյկոտելու կոչ անող 15-ամյա պատանու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2010 13:34

Այսօր Վանում 19, Ստամբուլում` 29 եւ Բաթմանում 12 մարդ է ձերբակալվել մեղադրանքով, որ նրանք քաղաքացիների վրա ճնշում են գործադրում չմասնակցել, բոյկոտել սեպտեմբերի 12-ին Թուրքիայում անցկացվելիք` արդարադատության բնագավառում եւ բանակը քաղաքականությունից հեռու պահելուն միտված սահմանադրական փոփոխությունների ընդունման հարցով հանրաքվեին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնելով այդ մասին, թուրքական «Սաբահ»-ը հայտնում է, որ սեպտեմբերի 10-ին Մարմարա համալսարանի ասպիրանտ Բիլգեհան Շիմշեքը, ով Ադրբեջանի տնտեսական համալսարանի շրջանավարտ է, գլխով հարվածել է «Ոչ հանրաքվեին» կարգախոսով Բուրսայում կազմակերպված միտինգում ելույթ ունեցող Թուրքիայի խորհրդարանում 20 պատգամավորական աթոռներ զբաղեցնող միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Աքըն Բիրդալի դեմքին: Ոստիկաններին հաջողվել փրկել նրան ցուցարարների ինքնադատաստանից արցունքաբեր գազ օգտագործեուց հետո միայն: Թերթը հավելել է, որ Հաքքարիում ոստիկանները գնդակահարել են 15-ամյա մի պատանու, որը կոչ էր անում բոյկոտել վաղվա հանրաքվեն:

Դիտվել է 1490 անգամ:
Print Friendly

Leave a Reply