Ստամբուլում Հրանտ Դինքի անվան զբոսայգի է բացվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 12, 2010 13:26

Ստամբուլի Ադալար թաղամասում բացվել է 2007 թ-ին հունվարի 19-ին թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանված «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի անվան զբոսայգի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Բուգյուն» թերթը, Հրանտ Դինքի անվան զբոսայգու եւ այնտեղ մանկական խաղահրապարակի բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր` սեպտեմբերի 11-ին:

Թուրքական «Ռադիկալ»-ն էլ մեջբերել է արարողության ժամանակ Ադալար շրջանի ղեկավար Մուստաֆա Ֆարսաքօղլուի արած հետեւյալ հայտարարությունը. «Հրանտը տաղանդավոր լրագրող էր եւ այդ մարդուն պետք է հիշել միշտ: Դինքը սիրում էր երեխաներին, նրա հոգին լի էր երեխաների նկատմամբ սիրով: Երեխաները երջանիկ կլինեն` տեսնելով այստեղ նրա անունը»: Արարողությանը մասնակցել են Թուրքիայի քաղաքական կուսակցությունների, հասարակայնության ներկայացուցիչներ, լրագրողներ եւ Հրանտ Դինքի ընկերները:

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply