Ադրբեջանում դպրոցի տնօրենը ծեծել է կին տեղակալին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 12, 2010 13:22

Բաքվի Սաբունչիի շրջանի 252-րդ դպրոցի տնօրեն Աբբասգուլու Գուլիեւը ծեծի է ենթարկել իր տեղակալ Ֆազիլյա Մուրադովային:  Ֆ.Մուրադովան «ԱզերիՊրես» գործակալությանը հայտնել է, որ սեպտեմբերի 7-ին դպրոցի տնօրենն իրեն լուրջ վնասվածքներ է պատճառել:

«Դասամատյանը ստորագրելու պահին թոշակի տարիքի տնօրենն անսպասելիորեն հարվածել է ձեռքիս, հետո պատռել մատյանը: Այդ միջադեպից հետո ես առողջական խնդիրներ եմ ունեցել, մի քանի անգամ շտապօգնություն եմ կանչել: Մեր միջեւ հակամարտության պատճառն այն է, որ նա ցանկանում է իր փոխարեն դպրոցի տնօրեն նշանակել իր դստերը:

Մինչ այդ տնօրենը նրա կինն էր, ում ազատել են աշխատանքից` նրա դեմ քրեական գործի հարուցման պատճառով: Այդ ինչ փողերով են նրանք մի քանի տեղ բնակարաններ եւ թանկարժեք ավտոմեքենաներ ձեռք բերել: Ես ունեմ փորձագիտական բոլոր փաստաթղթերը ինձ վնասվածք հասցվելու վերաբերյալ: Այս դպրոցում կամ ես, կամ նա պետք է լինի», -ասել է ծեծված փոխտնօրենը:

Դիտվել է 885 անգամ:
Print Friendly

Leave a Reply