Դմիտրի Մեդվեդևը և Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց են ունեցել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 12, 2010 13:54

Շաբաթ օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Մեդվեդևի Երևան այցի արդյունքներն ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը. այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:

“Մեդվեդևը և Սարգսյանը քննարկել են Ռուսաստանի նախագահի` Հայաստան առաջին պետական այցի արդյունքները: Երկու երկրների ղեկավարները նշել են, որ բանակցություններից հետո ստորագրված փաստաթղթերը անկյունաքարային նշանակություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական ու բազմասպեկտ համագործակցության հետագա ընդլայնման համար”. հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Միևնույն ժամանակ կողմերը կարևորել են նախարարությունների և գործակալությունների` երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված ակտիվ ջանքերը. նշվում է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում Մեդվեդևը և Սարգսյանը քննարկել են տարածաշրջանային հարցեր` ներառյալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը: Մեդսվեդևը նշել է Հայաստանին ու Ադրբեջանին ընդունելի քաղաքական լուծման որոնմանը հետագա աջակացություն ցուցաբերելու Ռուսաստանի պատրաստակամության մասին:

Դիտվել է 2992 անգամ:
Print Friendly

Leave a Reply