ԿԱՆԱՉ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՉԵՆԹԱՐԿՎԵՑԻՆ ՈՉ ՀՈՐԴՈՐՆԵՐԻՆ, ՈՉ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 11, 2010 17:12

Գուգարքի անտառտնտեսությունում հատումների պատմությունը սկանդալային բնույթ է ձեռք բերում`դիմակայություն կանաչ ակտիվիստների եւ իշխանությունների ներկայացուցիչների միջեւ:
Օգոստոսի վերջին երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստները մամուլում տեղեկատվություն տարածեցին, որ Գուգարքի անտառտնտեսությունում` «Լոռի» հանգստյան տնից ոչ հեռու, լայնամասշտաբ անտառահատումներ են իրականացվում, փայտն անտառից դուրս է հանվում համարներով եւ առանց համարների մեքենաներով: Տեղեկատվությունը հագեցած էր լուսանկարներով:
Գործին ընդգրկվեցին տեսչական եւ վերահսկողական մարմիններ: Ստուգումների արդյունքները չգոհացրեցին դեպքի ականատես Վահե Վարդումյանին, ով ապացույց ներկայացրեց, որ հատվել է ավելի շատ ծառ, քան արձանագրվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից:
Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնը ակտիվիստներին հրավիրեց անցկացնել տեղանքի համատեղ մոնիտորինգ: Այդ պահից սկսվեց գրեթե դետեկտիվ պատմություն: Սեպտեմբերի 9-ին` ուշ երեկոյան մոտ 21:30-ին, «ԷկոԼուր»-ը կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանից հեռախոսազանգ ստացավ: Նա  հայտնեց, որ  նրանք անտառում են մնացել ոչ միայն առանց ուղեկցի, այլ նաեւ առանց մեքենայի, որտեղ են նրանց տեխնիկան, փաստաթղթերը եւ գումարը: Նա նաեւ ասաց, որ հայտնվել են ոստիկաններ, եւ ակտիվիստների ու լրագրողների նկատմամբ ճնշում է գործադրվել: Հիմնական նպատակը եղել է հասնել նրան, որպեսզի ակտիվիստները թաքցնեն հատումների իրական մասշտաբները: Մարիամի խոսքերով` իրենք հայտնաբերել են 116 հատված ծառ, եւ որ իրականում դրանք ավելի շատ են, մնում է միայն հարեւան տարածքներում ուսումնասիրություն անցկացնել:

«ԷկոԼուր»-ը կապվեց Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնի հետ, որտեղից հայտնեցին, որ «ամեն ինչ լավ կլինի»: Մեկ ժամ անց մեր զանգը կենտրոնի ներկայացուցչին ակտիվիսների մոտ գտավ:
Համաձայնության գալ այդպես էլ չի հաջողվել` դատելով այն մասին, որ սեպտեմբերի 10-ին ակտիվիստները հրապարակայնորեն հայտարարեցին տեղի ունեցածի մասին:

Հարց է մնում, թե ինչու էր պետք ակտիվիստներին ներգրավել  համատեղ մոնիտորինգի մեջ, եթե իրականում անհրաժեշտ էր թաքցնել հատումների իրական մասշտաբը, արդյոք ճնշումները ինքնագործունեություն էր տեղական մակարդակով, թե դա վերեւից հրաման էր: Իրականում հասկանալի է մի բան` անտառը հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում, եւ այս դեպքում պետք է հասնել նրան, որ անտառը չդառնա սակարկման առարկա, այլ պահպանվի որպես բնական պաշարների ամենաարժեքավոր ռեսուրսներից մեկը, որը մենք հետեւողականորեն ոչնչացնում ենք գրեթե  20 տարիների ընթացքում:

Դիտվել է 1362 անգամ:
Print Friendly

Leave a Reply