Որակավորվել է 7 հաշվապահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 11, 2010 14:34

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Հրավիրված 17 դիմորդներից քննությանը ներկայացել են 14 դիմորդ, որոնցից 7-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 16 քննություն: Քննություններին մասնակցել են 231 դիմորդ, որոնցից որակավորված հաշվապահի վկայական է տրվել 123-ին:
Հայաստանի Հանրապետությունում 11.09.2010թ. դրությամբ որակավորման վկայական ունի թվով 327 հաշվապահ:

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply