Հրդեհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 11, 2010 14:23
Սեպտեմբերի 11-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի 60 հասցեում գտնվող բենզալցակայանում:
Ժամը 12.02-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Պարզվել է, որ “Ֆլեշ” բենզալցակայանի ստորգետնյա հատվածում այրվել է բենզինի տարայից դեպի լցակայան վառելիք մղող խողովակը:
Փրկարարների կողմից կատարվել են հովացման աշխատանքներ:
* * *
Սեպտեմբերի 11-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղին հարակից “Բաղչաջղ” հանդամասում այրվել է 25 հա խոտ, Շիրակի մարզի Կարմրաքար գյուղին հարակից սարալանջին` 8 հա խոտ, Գեղարքունիքի մարզի` Երևան-Սևան ավտոճանապարհի 58-րդ կմ-ին հարակից տարածքում` 3000 քմ. խոտ, Արմավիրի մարզի Նաիրի-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին հարակից տարածքում` 5500 քմ խոտ, Արագածոտնի մարզի` Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին հարակից տարածքում` 5000 քմ. խոտ, Կարպի գյուղի “Փոսեր” հանդամասում`10 հա խոտ (դեպքի վայր են մեկնել` երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Աշտարակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները), Կաթնաղբյուր գյուղին հարակից տարածքում`1 հա մակերեսով խոտ:
Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ մարվել:






Facebook
Tweet This
Email This Post
