Շնորհակալագիր` Հայաստանի վարչապետին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 11, 2010 13:42

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 3-ին Հայաստան էր ժամանել Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, դոկտոր Հասան Մուստաֆան (Եգիպտոս), որպեսզի ներկա գտնվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի տղամարդկանց հավաքականների միջազգային մրցաշարին: Նա առաջին անգամ էր լինում տարածաշրջանում: Պատվավոր հյուրը մեր երկրում արժանի վերաբերմունքի արժանացավ, նրան ընդունեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եվ ահա, վերադարձից հետո Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահը շնորակալագիր է ուղարկել ՀՀ վարչապետին, որում մասնավորապես ասվում է. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ շատ հաճելի և արդյունավետ հանդիպման համար, որը կազմակերպվել էր 2010 թ. սեպտեմբերի 4-ին Վանաձորում ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության շրջանակներում: Ինձ համար մեծագույն պատիվ էր ձեզ հանդիպել: Ես նաև ցանկանում եմ փոխանցել իմ անկեղծ երախտագիտությունը ձեր ջերմ հյուրընկալության համար, որ դուք ինձ առաջարկեցիք իմ ամբողջ այցի ընթացքում: Հուսով եմ, որ իմ այցը Հայաստան արդյունավետ կլինի Հայաստանում հանդբոլի հետագա զարգացման համար: Ցանկանում եմ ձեզ բարգավաճում և հաջողություն ձեր բոլոր առաջիկա ծրագրերի իրականացման հարցում: Ես անհամբեր սպասում եմ մեր հետագա հանդիպմանը»:

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply