Արեւելյան Վրաստանում հրդեհը 40 հեկտար անտառ Է ընդգրկել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 10, 2010 14:52
Վրաստանի Կախեթի տարածաշրջանի Ահմեթի շրջանի Մատանի գյուղից ոչ հեռու հրդեհ Է սկսվել, որը 40 հեկտար անտառ Է ընդգրկել: Ինչպես հաղորդել Է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, ենթադրվում Է, որ հրդեհի պատճառ Է դարձել սաստիկ շոգը:
Հրդեհի մարման գործում արդեն ներգրավված Է 150 փրկարար, որոնց օգնում Է տեղի բնակչությունը: Հրդեհի մարումը դժվարանում Է տեղանքի բարդ ռելիեֆով, ուստի չի բացառվում ուղղաթիռների օգտագործումը:






Facebook
Tweet This
Email This Post
