Մայքլ Ջեքսոնի դին պահում են դամբարանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 11, 2009 14:39

article-0-00055b5000000258-90_468x307Մայքլ Ջեքսոնի դին թաքուն տեղափոխել են հոլիվուդյան «Forest Lawn» գերեզմանատուն, որտեղ մարմինը ոչ թե հողին են հանձնել, այլ պահում են դամբարանում, որը պատկանում է ամերիկյան խոշորագույն ձայնագրման ընկերություններից մեկին:

Դիակը կմնա այնքան ժամանակ, մինչև երգչի ընտանիքը կկողմնորոշվի, թե որտեղ են վերջնականապես թաղելու փոփ-արքային. այս մասին «Նյու Յորք փոստին» հղում կատարելով՝ հաղորդում է «Վեստին»:

Ինդիանա նահանգի Գերի քաղաքից ոչ հեռու, ուր ծնվել և մանկության տարիներն է անցկացրել Ջեքսոնը, տեղի է ունեցել նրա հիշատակին նվիրված արարողություն, որին ներկա են եղել երգչի 6 հազար երկրպագու: Տեղի բեյսբոլի դաշտում անցակցվող հիշատակի արարողությանը մասնակցել է նաև լեգենդար երաժշտի հայրը` Ջո Ջեքսոնը, նրա հարազարտները, այդ թվում` ԱՄՆ-ում սևամորթերի իրավունքների ջատագով Ջեսսի Ջեքսոնը:

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply