Անլար ինտերնետ` Ավ.Իսահակյանի անվան գրադարանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 10, 2010 14:45

Ավ. Իսահակյանի անվան գրադարանի այցելուներն այսուհետ կարող են օգտվել անլար ինտերնետից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, Հայաստանում սա միակ գրադարանն է, որն ունի անլար (Wi-Fi) ինտերնետ:

«Վերջինիս ձեռք բերման ծրագիրը մենք իրականացրել ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ, որը պատրաստ է ապահովել գրադարանին անսպառ ինտերնետով»,- նշեց Հ.Կարապետյանը` ավելացնելով, որ այժմ յուրաքանչյուրը կարող է գալ գրադարան իր դյուրակիր համակարգչով եւ օգտվել նաեւ անվճար ինտերնետից: «Մեր գրադարանը օրական ունենում է շուրջ 700 այցելու, որոնց մոտ 70 տոկոսը ուսանողներ են, ովքեր առավել հմտորեն են կարողանում օգտվել նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներից»,- ընդգծեց գրադարանի տնօրենը: Հ. Կարապետյանի խոսքով, ուսանողության հաճախելիությունը գրադարան ուրախալի է, սակայն նրանք հիմնականում կարդում են մասնագիտական գրականություն: «Ցանկալի կլիներ, իհարկե, որ շատ կարդային նաեւ գեղարվեստական գրականություն»,- ավելացրեց տնօրենը:

Դիտվել է 1778 անգամ:
Print Friendly

Leave a Reply