Հենրիխ Մխիթարյանը`նոր թիմում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 10, 2010 13:29

Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյոր» թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն  զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանին, ապա նրան հանձնել 22 համարի մարզաշապիկը: «Հենրիխը շատ լավ ֆոջտբոլիստ է: Նրա խաղին վաղուց ենք հետևում, նկատել ենք դեռևս «Փյունիկի» հետ հանդիպման ժամանակ: Դրանից հետո նա  ավելի է աճել է և հիմա շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Մխիթարյանը խաղամակարդակը, տարիքը և մյուս տվյալները համապատասխանում են մեր թիմում խաղալու համար: Համոզված եմ, որ նա կօգնի «Շախտյորին», որ ամեն տարի այն ավելի վեր բարձրանա: Մեր թիմում բոլորն էլ առաջատարներ են: Իսկ իրեն դրսևորելու հնարավորություն Մխիթարյանը կստանա»,- ասել է Լուչեսկուն:

Դիտվել է 1662 անգամ:
Print Friendly

Leave a Reply