Նախագահ Սարգսյանի ցավակցական հեռագիրը Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 10, 2010 13:11

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

Հեռագրում ասված է.

“Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Հայաստանում խորը վշտի զգացումով ընդունեցինք Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության եւ այդ ամոթալի հանցագործության անմեղ զոհերի մասին լուրը:

Հայաստանի ժողովրդի անունից հայտնում եմ խորը ցավակցություններ Ձեզ եւ եղբայրական ամբողջ ռուս ժողովրդին: Խնդրում եմ կարեկցանքի եւ աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին եւ շուտափույթ ապաքինման ու հոգու տոկունության մաղթանք` բոլոր տուժածներին”:

Դիտվել է 1628 անգամ:
Print Friendly

Leave a Reply