Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 10, 2010 12:20

Սեպտեմբերի 9-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` Նոր Մարաշ 9/123 հասցեին հարակից տարածքում այրվել է 2500 քմ, Գրիբոյեդովի 25 հասցեին հարակից տարածքում` 1200 քմ., “Հաղթանակ” զբոսայգու տարածքում (դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ)` 8000 քմ. մակերեսով խոտ:

Հրդեհներ են բռնկվել նաեւ` Կոտայքի մարզի` Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին հարակից տարածքում այրվել են 1400 քմ. խոտ եւ 8 դեկորատիվ ծառ, Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին հարակից տարածքում` 3000 քմ. խոտ, Աբովյանի “Սուրբ Ստեփանոս” եկեղեցուն հարակից տարածքում` 1000 քմ. խոտ եւ թփուտ, Աբովյանի երկաթգծի կայարանին հարակից տարածքում` 2000 քմ. խոտ, թփուտ եւ 6 դեկորատիվ ծառ, Աբովյան-Արզնի ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին հարակից տարածքում` 6000 քմ. խոտ և թփուտ, Հրազդան քաղաքի Կենտրոն և Վանատուր թաղամասերին հարակից տարածքում` 4 հա խոտ, Աբովյանի թիվ 6 մսուր-մանկապարտեզին հարակից տարածքում` 2000 քմ. խոտ, թփուտ եւ 4 դեկորատիվ ծառ, Արարատի մարզի Դալար գյուղում` 2000 քմ. խոտ, Նոր Խարբերդ գյուղի եկեղեցուն հարակից տարածքում` 3000 քմ. խոտ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին հարակից տարածքում` 4 հա խոտ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մերձակայքում գտնվող “Թագավորանիստ” հանդամասում` 1.5 հա, Արմավիրի մարզի Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին հարակից տարածքում` 3000 քմ խոտ, Նաիրի-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին հարակից տարածքում` 2500 քմ. խոտ:

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ մարվել:

Դիտվել է 1368 անգամ:
Print Friendly

Leave a Reply