Ավտոպատահարներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 10, 2010 12:16
Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 46-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ժամը 20.35-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ “Պեժո-206” մակնիշի IR 54644 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 31-ամյա Նասր Սաբեղի Խոշան ստացել է ոտքի կոտրվածք և տեղափոխվել Արարատի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվել է բավարար:
Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ հերթապահը:
* * *
Սեպտեմբերի 10-ին, ժամը 02.47-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան 25 հասցեին հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար:
Ժամը 02.49-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում պարզվել է, որ “ԿամԱԶ” մակնիշի 12 ՕՏ 377 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, բախվել է նշված հասցեում գտնվող հացի թխման արտադրամասի պատին, ինչի հետևանքով վարորդը` 1964 թ. ծնված Ռոման Դոքսիյանը, ստացել է թեթև մարմնական վնասվածք և տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվել է բավարար:






Facebook
Tweet This
Email This Post
