Գանացիները Օբամայի այցը տունդարձ են համարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 11, 2009 14:56

Գանացիները գրկախառնվել են Օբամային Երկօրյա պաշտոնական այցով աֆրիկյան Գանայի հանրապետությունում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման· սա Օբամայի 1-ին այցելությունն է Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկիր:

Սպիտակ տունը տեղեկացրել է, որ Օբամայի այցի համար ընտրվել է Գանան` որպես կայուն դեմոկրատական համակարգ ունեցող երկիր:

Օբաման իր երկօրյա այցի ընթացքում կհանդիպի Գանայի նախագահ Ջոն Ատտա Միլլսոնի հետ, ինչպես նաև Գանայի նախկին ղեկավարների հետ:

ԱՄՆ  նախագահը ելույթ կունենա Գանայի խորհրդարանում, ապա կայցելի «Cape Coast Castle» կոչվող նախկին ստրկավաճառության շուկա, որտեղից 300 տարի շարունակ սևամորթ ստրուկներին Եվրոպա են ուղարկել:

Գանայի նախագահն ասել է, որ Օբամայի այցը կնպաստի իրենց երկրում պետականության ամրապնդմանը:

Ջոն Ատա Միլլսը Գանային նախագահ է ընտրվել 2009-ի հունվարին` մրցակիցներին հաղթելով ձայների փոքր առավելությամբ: Իշխանափոխությունը տեղի է ունեցել խաղաղ ճանապարհով:

Գանացիները մեծ ոգևորությամբ են ընդունել Օբամային` նրա այցը Աֆրիկա համարելով տունդարձ:

Օբամայի անվտանգությունն ապահովում են 10 հազար ոստիկաններ:

Դիտվել է 1401 անգամ:
Print Friendly

Leave a Reply