Պարոնայք, բա որ ասում էինք …
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | ankakh | September 10, 2010 11:45
Կրկին Գյումրու Մուշ-2 թաղամասի նորակառույց բնակելիներում առկա շինարարական թերությունների մասին
Մեզ հասած տեղեկությունների համաձայն անցած շաբաթ Գյումրու Մուշ-2 թաղամասում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցված նորակառույց բնակելիներում առկա, մեղմ ասած թերություններն ու բացթողումներն ուսումնասիրելու և դրանք արագ
վերացնելու հարցով քննարկում է տեղի ունեցել ՀՀ նախագահի և ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմերի համատեղ աշխատանքային նիստում: Վերջիններս նաև շրջայց են կատարել Մուշ-2 թաղամասում և առկա պատկերը ներկայացրել են հանրապետության նախագահին: Որից հետո քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանը արտահերթ խորհրդակցություն է անցկացրել և հստակ հանձնարարականներ է տվել թաղամասի բնակելիներում առկա թերությունները վերացնելու ու խնդիրները հնարավորինս կարճ ժամանակում լուծելու մասին:
Իսկ անցած օրը երեկոյան «Գալա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քաղաքաշինության նախարարի հանձնարարականով Գյումրիում բնակարանաշինությունը վերահսկող մարմնի պատասխանատու Ա. Սարգսյանը բացթողումների մեջ մեղադրելով հիմնականում շինարարությունն իրականացնող կազմակերպությանը, նշել է, որ թաղամասը շահագործվել է առանց ջրատար և կոյուղատար համակարգերի փորձարկման: Ավելին նա հայտարարել է, թե ներկայումս ևս շինարարությունը իրականացվում է բացթողումներով. «արդեն երրորդ հարկն են կառուցում, բայց հստակ նախագիծ չունեն» – նշել է վերահսկող մարմնի պատասխանատուն:
Ավելացնենք, որ դեռևս բնակելի թաղամասի շահագործումից շատ ամիսներ առաջ`հունվարի 18-ին, «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն Գյումրիում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող բնակարանաշինության սեյսմակայունության շուրջ առկա մտահոգությունների և որակի հրապարակային փորձաքննություն անցկացնելու խնդրի հետ կապված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հղած բաց նամակում ահազանգել էր այն ամենի մասին, ինչի ականատեսն ենք մենք բոլորս այս օրերին Գյումրու Մուշ-2 թաղամասի բնակելիներում: Այդ օրերին բազմաթիվ էլեկտրոնային և տպագիր թերթերում մեր բաց նամակի հրապարակման հենց հաջորդ օրը քաղաքաշինության նախարարի հրամանով շենքերի սեյսմակայունության համալիր ստուգումներ անցկացրին «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները, տալով բավարար գնահատական:
Այսօր ևս, կարծում եմ, նամակում առաջ քաշված հարցերը մնում են արդիական և կարող են վերաբերել նաև ներկայումս Գյումրիում նույն շինկազմակերպության կողմից իրականացվող աշխատանքներին, ուստի որոշեցի այդ նամակից մի փոքր մեջբերում կրկին հրապարակել. «2009 թվականին, երբ աղետի գոտում և հատկապես Գյումրիում երկարատև դադարից հետո վերջապես վերսկսվեց բնակարանների կառուցումը, ցուրտ ու խոնավ տնակներում արդեն երկու տասնամյակ պատսպարված անօթևան հազարավոր ընտանիքներում կրկին հույս ու հավատ արթնացավ, որ ի վերջո իրենք ևս կունենան ամուր, հարմարավետ և լուսավոր բնակարաններ: Սակայն դեռևս շինարարության ընթացքում գյումրեցի անօթևան ընտանիքների շրջանում խոսակցություն տարածվեց կառուցվող բնակարանների կասկածելի որակ ունենալու մասին »:
Նամակում նաև առաջարկել էինք ստեղծել մի հանձնաժողով, որը կանցկացնի ինչպես արդեն կառուցված ու կառուցվող, այնպես էլ առաջիկայում կառուցվելիք շենքերի որակի, ամրության ու սեյսմակայունության հրապարակային ստուգումներ և արդյունքները կհանրայնացվի: Ի դեպ ինչպես այս նամակն ամբողջությամբ, այնպես էլ Մուշ-2 թաղամասին ու Գյումրիում բնակարանների բաշխման գործընթացին վերաբերող բազմաթիվ այլ նյութեր, այդ թվում նաև ընթացիկ տարում բնակարան ստացած ընտանիքների ամբողջ ցուցակը տեղադրված է www.shirakcentre.org վեբ կայքում:
Հ.Գ. Մեր խորին համոզմամբ անորակ շինարարության իրականացմանը նպաստեց նաև այն հանգամանքը, որ «Գլենդել Հիլզը» աշխատեց փակ ռեժիմով` շինհրապարակի դռները երբևէ չբացելով անգամ լրատվամիջոցների առջև:
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան
Պարոնայք, բա որ ասում էինք …
Կրկին Գյումրու Մուշ-2 թաղամասի նորակառույց բնակելիներում առկա շինարարական թերությունների մասին
Մեզ հասած տեղեկությունների համաձայն անցած շաբաթ Գյումրու Մուշ-2 թաղամասում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցված նորակառույց բնակելիներում առկա, մեղմ ասած թերություններն ու բացթողումներն ուսումնասիրելու և դրանք արագ վերացնելու հարցով քննարկում է տեղի ունեցել ՀՀ նախագահի և ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմերի համատեղ աշխատանքային նիստում: Վերջիններս նաև շրջայց են կատարել Մուշ-2 թաղամասում և առկա պատկերը ներկայացրել են հանրապետության նախագահին: Որից հետո քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանը արտահերթ խորհրդակցություն է անցկացրել և հստակ հանձնարարականներ է տվել թաղամասի բնակելիներում առկա թերությունները վերացնելու ու խնդիրները հնարավորինս կարճ ժամանակում լուծելու մասին:
Իսկ անցած օրը երեկոյան «Գալա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քաղաքաշինության նախարարի հանձնարարականով Գյումրիում բնակարանաշինությունը վերահսկող մարմնի պատասխանատու Ա. Սարգսյանը բացթողումների մեջ մեղադրելով հիմնականում շինարարությունն իրականացնող կազմակերպությանը, նշել է, որ թաղամասը շահագործվել է առանց ջրատար և կոյուղատար համակարգերի փորձարկման: Ավելին նա հայտարարել է, թե ներկայումս ևս շինարարությունը իրականացվում է բացթողումներով. «արդեն երրորդ հարկն են կառուցում, բայց հստակ նախագիծ չունեն» – նշել է վերահսկող մարմնի պատասխանատուն:
Ավելացնենք, որ դեռևս բնակելի թաղամասի շահագործումից շատ ամիսներ առաջ`հունվարի 18-ին, «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն Գյումրիում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող բնակարանաշինության սեյսմակայունության շուրջ առկա մտահոգությունների և որակի հրապարակային փորձաքննություն անցկացնելու խնդրի հետ կապված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հղած բաց նամակում ահազանգել էր այն ամենի մասին, ինչի ականատեսն ենք մենք բոլորս այս օրերին Գյումրու Մուշ-2 թաղամասի բնակելիներում: Այդ օրերին բազմաթիվ էլեկտրոնային և տպագիր թերթերում մեր բաց նամակի հրապարակման հենց հաջորդ օրը քաղաքաշինության նախարարի հրամանով շենքերի սեյսմակայունության համալիր ստուգումներ անցկացրին «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները, տալով բավարար գնահատական:
Այսօր ևս, կարծում եմ, նամակում առաջ քաշված հարցերը մնում են արդիական և կարող են վերաբերել նաև ներկայումս Գյումրիում նույն շինկազմակերպության կողմից իրականացվող աշխատանքներին, ուստի որոշեցի այդ նամակից մի փոքր մեջբերում կրկին հրապարակել. «2009 թվականին, երբ աղետի գոտում և հատկապես Գյումրիում երկարատև դադարից հետո վերջապես վերսկսվեց բնակարանների կառուցումը, ցուրտ ու խոնավ տնակներում արդեն երկու տասնամյակ պատսպարված անօթևան հազարավոր ընտանիքներում կրկին հույս ու հավատ արթնացավ, որ ի վերջո իրենք ևս կունենան ամուր, հարմարավետ և լուսավոր բնակարաններ: Սակայն դեռևս շինարարության ընթացքում գյումրեցի անօթևան ընտանիքների շրջանում խոսակցություն տարածվեց կառուցվող բնակարանների կասկածելի որակ ունենալու մասին »:
Նամակում նաև առաջարկել էինք ստեղծել մի հանձնաժողով, որը կանցկացնի ինչպես արդեն կառուցված ու կառուցվող, այնպես էլ առաջիկայում կառուցվելիք շենքերի որակի, ամրության ու սեյսմակայունության հրապարակային ստուգումներ և արդյունքները կհանրայնացվի: Ի դեպ ինչպես այս նամակն ամբողջությամբ, այնպես էլ Մուշ-2 թաղամասին ու Գյումրիում բնակարանների բաշխման գործընթացին վերաբերող բազմաթիվ այլ նյութեր, այդ թվում նաև ընթացիկ տարում բնակարան ստացած ընտանիքների ամբողջ ցուցակը տեղադրված է www.shirakcentre.org վեբ կայքում:
Հ.Գ. Մեր խորին համոզմամբ անորակ շինարարության իրականացմանը նպաստեց նաև այն հանգամանքը, որ «Գլենդել Հիլզը» աշխատեց փակ ռեժիմով` շինհրապարակի դռները երբևէ չբացելով անգամ լրատվամիջոցների առջև:
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան
Դիտվել է 2283 անգամ: