Փոխանակման ծրագիր բարձր դասարանի աշակերտների համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 10, 2010 10:27

Ամերիկյան դեսպանատունւ հայտարարում է  FLEX /Ապագա առաջնորդների փոխանակման/ ծրագրի սկիզբը, որը  հնարավորություն է տալիս մրցույթի հաղթողներին մեկ ուսումնական տարի անվճար ապրել և սովորել ԱՄՆ-ում: Ծրագիրը ամբողջությամբ հովանավորվում  է ԱՄՆ կառավարության կողմից:

Մրցույթը բաց է և անվճար բոլոր դիմորդների համար:  Մրցույթի բոլոր դիմորդները պետք է լինեն 9-րդ կամ 10-րդ դասարանի աշակերտ և միաժամանակ ծնված 1994թ. հունվարի 1-ից – 1996թ. հուլիսի 15-ը, լինեն  ՀՀ քաղաքացի, ունենան անգլերեն լեզվի գիտելիքներ և լավ կամ գերազանց առաջադիմություն, համապատասխանեն ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պայմաններին:

Մրցույթին մասնակցելու և գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել ծննդյան վկայական կամ անձնագիր (բնօրինակը),3X4 չափսի լուսանկար:

Մանրամասն տեղեկությունների համար դիտել այս էջը:

Դիտվել է 1585 անգամ:
Print Friendly

Leave a Reply