Այդպիսի բան չկա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 10, 2010 9:59

Խոսակցություններ կային, որ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից` սեպտեմբերի 7-ին Թբիլիսիում տեղի ունեցած երկու երկրների երիտասարդական հավաքականների հանդիպման ժամանակ առաջացած միջադեպի համար: Ինչպես հայտնի է, խաղն ավարտվել էր Հայաստանի հավաքականի հաղթանակով` 2:0 հաշվով:Իսկ երբ հանդիպումն ավարտվել էր հայ ֆուտբոլիստները հաղթական պարով էին ողջունել տրբունաներում նստած իրենց երկրպագուներին: Դա դուր չէր եկել վրացի ֆուտբոլիստներին, որոնք տուրուդմբոց էին սարքել: Բարեբախտաբար, ծեծկռտուքը արագ կանխվել էր: Այն մասին, որ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել Հայաստանի ներկայացուցիչներին, տարածվել էր արտասահմանյան, մասնավորապես ռուսական մամուլում: Սակայն վրացական լրատվամիջոցները, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան  պաշտոնապես այդպիսի տեղեկություն չեն տվել:

Դիտվել է 1543 անգամ:
Print Friendly

Leave a Reply