Մասնակիցները հայտնի են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 10, 2010 9:38

Սեպտեմբերի 12-ին Գյումրիիւմ կմեկնարկի  Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի մրցանակների խաղարկության հեռացատկի միջազգային մրցաշարը: Ֆրանիայում բնակվող Էմմիյանն արդեն Հայաստանում է: Հայտնի է նաև, թե ովքեր են ուժերը չափելու այդ ստուգատեսում: Հեռացատկորդուհիների պայքարում հանդես կգան 10 մարզուհիներ` Մագդալենա Խրիստովան (Բուլղարիա), Լորեն Ուգենը (Բրիտանիա), Ռեբեկա Կամիլլերին, Ալեքսանդրա Պասեն (երկուսն էլ` Մալթա), Լայմա Գրիվան (Լատվիա), Ելենա Իվանովան (Ռուսաստան) և մեր երկրի ներկայացուցիչներ  Թամար Բաղդասարյանը, Աննա Տելեշևան, Սաթենիկ Հովհաննիսյանը, Անուշ Սուրենյանը: Տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն 14 մարզիկներ՝ մոլդովացի Ալեքսանդրու Կուխարենկոն, սլովակ Յարոսլավ Դոբրովոդսկին, բուլղարացի Դենիս Էրադիրին, բրիտանացի Էզեկիել Էվուլոն, դանիացի Մորթեն Յենսենը, պորտուգալացի Գասպար Արաուժոն, ֆրանսիացի Նիկոլյա Գոմոնը, լատվիացի Յանիս Լեիտիսը, հունաստանցի Սավվաս Դիակոնիկոլասը, իսրայելցի Յոհայ Հալևին, ռուսաստանցի Դենիս Բոգդանովը, իսպանացի Լուիս Ֆելֆպե Մելիզը, Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Արսեն Սարգսյանը, Գևորգ Խաչատրյանը:

Դիտվել է 1410 անգամ:
Print Friendly

Leave a Reply