ԱԺ նախագահը հերյուրանք և պատվեր է որակում իր հասցեին մամուլում հրապարակված լուրերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 10, 2010 3:38

ՙ Ես ընդհանրապես Երևան քաղաքում ոչ մի էլիտար շենքի կառուցմանն ոչ մասնակցել եմ մինչև այսօր, ոչ էլ նման ծրագիր կա, որ պետք է մասնակցեմ: Ուղղակի հերյուրանք է, և ես ուզում եմ որակել դա որպես պատվեր՚: Սեպտեմբերի 9-ին` ի պատասխան լրագրողի հարցին, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսպես արձագանքեց նույն օրը թերթերից մեկում հրապարակված տեղեկատվությանը: Ըստ այդմ, ԱԺ նախագահը ՙարդեն ձեռք է բերել Նալբանդյան 104 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության մանկապարտեզը` էլիտար շենք կառուցելու նպատակով՚: Նույն աղբյուրը հայտնել է նաև, որ Հ.Աբրահամյանին է հատկացվելու ՀՀ կառավարության որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և ՍայաթՆովա պողոտայով պարփակված տարածքը` ՙայն վերցնելով ներկայիս սեփականատերերի ձեռքից՚:

ԱԺի նախագահն այս կապացությամբ հայտնեց, որ վատ բան չի տեսնում, եթե որևէ մեկը շենք կառուցի, սակայն այլ հարց է, թե ինչու են ՙիրական տերերը փորձում խուսափել իրենց ականջները ցույց տալուց՚: Հ.Աբրահամյանի կարծիքով, ՙպատկան մարմինները լիովին տիրապետում են, թե դրա հեղինակներն ովքեր են՚: Բացի այդ, ըստ նրա, կառավարության որոշման մեջ շատ հստակ երեւում է:

Լրագրողների խնդրանքով ԱԺ նախագահն անդրադարձավ նաև մեկ այլ տարածված լուրի,

ըստ որի իր ձեռնարկություններում հարկային մարմիններն ակտիվ ստուգումներ են իրականացնում. ՙ Որևէ պատճառ չկա, որ նման հերյուրանքներ տարածվեն, իրականությանը չի համապատասխանում, ես չունեմ ձեռնարկություն, որը պիտի գնան ստուգեն՚: Նա հավելեց նաև, որ շատ նորմալ է, երբ Հարկային տեսչությունը ստուգում է ձեռնարկությունները: Ըստ նրա, գործարարը, որն ազնիվ, արդար հարկերը վճարում է, ի՞նչ ունի վախենալու ստուգումներից: ՙՆույնն ես ասում եմ իմ մտերիմներին, իմ եղբորը, եթե իրենք նորմալ հարկերը վճարում են` ոչինչ չունեն վախենալու՚,-ասաց Հ.Աբրահամյանը:

Արթուր Բաղդասարյանի` հաջորդ ԱԺ նախագահ դառնալու վերաբերյալ մամուլում հրապակված լուրի կապակցությամբ էլ նշվեց, որ խորհրդարանի նախագահը որոշվում է ընտրողների քվեներով: Ըստ Հ.Աբրահամյանի, 2007թ.-ի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է քվեների մեծամասնությունը, ինչի արդյունքում որոշվել է, որ Տիգրան Թորոսյանը ղեկավարի ԱԺն, այնուհետև ընտրվել է ինքը` Հ.Աբրահամյանը: ՙԵս համոզված եմ, որ 2012թ.-ին Հանրապետական կուսակցությունն ընտրություններին կունենա մեծամասնություն, իսկ ո՞վ կլինի խորհրդարանի ղեկավարը` դա կորոշի կուսակցութունը և կուսակցության նախագահը՚,-ասաց ԱԺ նախագահը:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply