Տիգրան Սարգսյանն ընդունել է Ալեքսանդր Ցվետկովին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 10, 2010 3:32

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ալեքսանդր Ցվետկովին։ Ալեքսանդր Ցվետկովը տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է և Հայաստան է ժամանել հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու համար։
Ողջունելով հյուրին` վարչապետը բարձր է գնահատել հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը և կարևորել դրանում հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Նիստի շրջանակներում նախատեսված է Փոխըմբռնման հուշագրի ստորագրում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և Բուլղարիայի «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման գործակալության» միջև։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև լաստանավային փոխադրումների իրականացման հնարավորություններին։

Դիտվել է 1428 անգամ:
Print Friendly

Leave a Reply