Չեմպիոնին խանգարել է վնասվածքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 11, 2009 14:03

Մայքլ ՖելպսԻնդիանապոլիսում անցկացվող լողի ԱՄՆ առաջնությունում օլիմպիական խաղերում 14 ոսկե մեդալ նվաճած Մայքլ Ֆելպսը դուրս է եկել ազատ ոճով 100 մ լողի մրցումներից: Վնասվածքի պատճառով հանրածանոթ մարզիկը չի կարողացել մասնակցել որակավորման փուլի մեկնարկին: Դրանից առաջ Ֆելպսը չեմպիոն էր դարձել բատերֆլյայ ոճով 100 մ, 200 մ լողում, ազատ ոճով` 200 մ լողում: Ընդ որում, բատերֆլյայ ոճով 100 մ լողում նա սահմանել էր աշխարհի ռեկորդ: Ֆելպսն այս մրցաձևերում հանդես կգա հուլիսի 26-ին Հռոմում մեկնարկելիք լողի աշխարհի առաջնությունում: Բացի այդ, նախատեսվում է, որ ԱՄՆ հավաքականի կազմում նա կմասնակցի փոխանցալողի երեք մրցաձևի մեկնարկի:

Դիտվել է 1321 անգամ:
Print Friendly

Leave a Reply