ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 10, 2010 3:25

Սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Աթա Սերդարովին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ նրա աշխատանքը կնպաստի հայ-թուրքմենական փոխշահավետ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Որպես խորհրդարանի նախագահ` նա պատրաստակամություն հայտնեց աջակցել երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի ձեւավորմանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ`նշելով, որ պատրաստ է օժանդակել այդ կապերի ակտիվացմանը:
Թուրքմենստանի դեսպան Աթա Սերդարովը վստահեցրեց, որ իր գիտելիքներն ու փորձը կօգտագործի հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման համար:
Հայաստանի խորհրդարանում գործում է Հայաստան- Թուրքմենստան պատգամավորական բարեկամության խումբ. ՀՀ ԱԺ նախագահը կարեւոր համարեց, որ Թուրքմենստանի խորհրդարանում եւս ստեղծվի նման պատգամավորական բարեկամության խումբ:
Քննարկվեցին նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների կապերի հետ վարչություն

Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply