Ահաբեկչական ակտ Հյուսիսային Օսեթիայում. զոհերի թվում` 3 ազգությամբ հայ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 9, 2010 19:44

Այսօր առավոտյան` ժամը 11.20-ին, Հյուսիային Օսեթիայի մայրաքաղաք Վլադիկավկազի կենտրոնական շուկայում տեղի է ունեցել ահաբեկչական ակտ. հաղորդում է Անկախի աղբյուրը Հարավային Օսեթիայից:

Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Ավելի քան 100 մարդ է տուժել, 16-ը` զոհվել, որոնց թվում 3 ազգությամբ հայ. Գրիգորյան Սերգեյ Գրիգորի, Գասպարյան Իրինա Գասպարի (1964թ.), Էլբակյան Արսեն Մելսիկի (1986թ.):

2 դիակի ինքնությունը դեռևս պարզ չէ: Զոհերի թվում կա 1,5 տարեկան մի երեխա:

Ռուսաստանի ղեկավարությունը հայտարարել է, որ զոհվածների ընտանիքներին կտրամադրվի 1 միլիոն ռուբլի:

Դեռևս ոչ ոք (ահաբեկիչներից) պատասխանատվություն չի վերցրել տեղի ունեցածի համար:

Նախնական տվյալներով, ահաբեկիչները Ինգուշեթիայից են:

Նախորդող լուր` http://ankakh.com/2010/09/52568/

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply