Ռուսաստանը կարգելի արևածաղկի սերմերի արտահանումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 9, 2010 17:00
Ռուսաստանը կարող է արգելել արևածաղկի սերմերի և արևածաղկի ձեթի արտահանումը: «Վեդոմոստի» թերթը գրում է, որ օգոստոսի վերջին Բուսական յուղի արտադրողների միությունը նամակ է ուղարկել առաջին փոխվարչապես Վիկտոր Զուբկովին և գյուղատնտեսության նախարար Ելենա Սկրիննիկին` խնդրելով սեպտեմբերի կեսերից կես տարով արգելք դնել այդ մթերքների արտահանման վրա: Միությունը դա բացատրում է գների մեկուկես անգամ աճով և աղքատ բերքով:






Facebook
Tweet This
Email This Post
