Իռլանդիայի բանկերը ֆինանսական ճգնաժամի պատճառով վաճառքի են հանել իրենց նկարները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 9, 2010 16:55

Ըստ Лента.Ру-ի` Bloomberg թերթը տեղեկացրել է, որ Իռլանդիայի բանկը մտադիր է վաճառել իր գեղարվեստական հավաքածուն: Այս որոշմանն է հանգեցրել այն փաստը, որ 2010 թ. առաջին կեսին այդ հաստատության եկամուտը նվազել է 66%-ով: Գեղարվեստական հավաքածուն սկսել է ձևավորվել անցյալ դարի 70-ական թվականներից և այսօր ընդգրկում է մոտ 2000 առարկա, մասնավորապես` Իռլանդիայի ճանաչված նկարիչների գործերը: Ամենաարժեքավոր աշխատանքների գինը հասնում է 100 հազար եվրոյի:

 Ենթադրվում է, որ Իռլանդիայի բանկի օրինակին կհետևեն նաև այդ երկրի ուրիշ ֆինանսական հաստատություններ, մասնավորապես` Իռլանդիայի միավորված բանկերը և Անգլո-իռլանդական բանկը:

 Սակայն որոշ մասնագետներ կարծում են, որ արվեստի գործերի վաճառքը չի օգնի բանկերին շտկելու իրենց ֆինանսական դրությունը: “Բանկերն ընդամենը փորձում են ցույց տալ, որ ճիշտ ճանապարհով են գնում”,- ասել է դուբլինցի արտգործակալ Դոմինիկ Միլմո-Պեննին:

Դիտվել է 1355 անգամ:
Print Friendly

Leave a Reply