Աշխարհի խոշորագույն թղթադրամներ արտադրողը խոստովանել է իր խարդախությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 9, 2010 16:52

Лента.Ру-ն տեղեկացնում է, որ բրիտանական թղթադրամներ և անձնագրեր արտադրող De La Rue ընկերությունը, որ աշխարհում խոշորագույններից է, սեպտեմբերի 7-ին խոստովանել է, որ իր աշխատակիցները կեղծել են 150 հաճախորդներից մի քանիսի փաստաթղերի որակի մասին եզրակացությունները: Այդ մասին գրել է The Independent թերթը: Սակայն De La Rue ընկերության ներկայացուցիչները մանրամասներ չեն հայտնել այն ստուգումների մասին, որոնք էլ բացահայտել են խախտումները: Հայտնի է միայն, որ որոշ փոքր թվով աշխատակիցներ մի շարք հաճախորդների համար միտումնավոր կեղծել են ինչ-ինչ որակի հավասատագրեր:

De La Rue-ի ղեկավար Նիկոլաս Բրուկսը հայտարարել է, որ այդ աշխատակիցները վնասում են ընկերության հեղինակությունը, ուստի անպայման կպատժվեն:  De La Rue-ի գործն արդեն փոխանցվել է Առանձնապես խոշոր չափերի խարդախության դեմ պայքարի բյուրոյին:

De La Rue-ն թղթադրամների, անձնագրերի, վարորդական իրավունքների, ինչպես նաև բանկային մուրհակների խոշորագույն արտադրողներից է: 1821 թ. հիմնադրված ընկերությունը տպում է  Անգլիայի բանկի, Շոտլանդիայի թագավորական բանկի, Լիտվայի բանկի և ուրիշ ֆինանսական կազմակերպությունների արժեթղթերը:

Դիտվել է 1425 անգամ:
Print Friendly

Leave a Reply