Կրծկալը նշում է իր ծննդյան օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 9, 2010 16:45

Ինչպես հաղորդում է Стилемания.KM.RU-ն, կանացի սպիտակեղենի կարևոր հատվածը` կրծկալը, նշում է իր 96-ամյակը: 1914 թ. սեպտեմբերի 3-ին տրվեց դրա գյուտի առաջին արտոնագիրը:

Կրծկալի ստեղծողը ամերիկուհի Մերի Ֆելպսն է: Նրա որոշել է փոխել սովորական կոշտ կորսետը  և սկսել է օգտագործել երկու թաշկինակով և ժապավենով կառուցվածքը: Հետագայում նա իր գյուտը վաճառել է կորսետ արտադրող այն ֆիրմայի տիրոջը, որտեղ աշխատում էր իր ամուսինը:

Տարբեր չափսերի թասիկներով և էլաստիկ ուսակապերով կրծկալներն  սկսեցին թողարկվել 1930-ական թթ., իսկ 1935 թ. ներմուծվեցին բարձիկները, որոնք կանացի կրծքին փարթամություն էին հաղորդում, նաև ներմուծվեց թասիկների համարակալումը A-ից մինչև D:

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply