Կրակոց` Երեւանի տնտեսագիտական համալսարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 9, 2010 15:53

Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների միջեւ այսօր տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ հնչել է նաեւ կրակոց` դեպի օդ: Ինչպես տեղեկացրեցին Հայաստանի ոստիկանության հասարակության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կրակոցն արձակվել է գազային ատրճանակից, որը եղել է օրինական գրանցված:

Ոստիկանության աշխատակիցները միջադեպի մասնակիցներին ուղեկցել են ոստիկանության Կենտրոնի բաժնի Մարաշի բաժանմունք: Միջադեպի հանգամանքները դեռեւս ճշտվում են: Միջադեպը տեղի է ունեցել տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետում, որի դեկանատից տեղեկացրեցին, որ կատարվածի հետեւանքով բուհի ուսումնական գործընթացը չի խաթարվել եւ շարունակվում է ժամանակացույցի համապատասխան: ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի եւ լրատվության վարչությունը միջադեպի մասնակիցների անունները դեռեւս չի հրապարակում, սակայն դեպքի ականատեսները նշում են, չցանկանալով ներկայանալ, որ կրակողը եղել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող:

Վերջինս առավոտյան եկել է տնտեսագիտական համալսարան` «հարաբերություններ պարզելու» տեղի մի քանի ուսանողների հետ

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply