Պասկևիչի կամրջի հարակից տարածքը` ագրոզբոսաշրջության կենտրոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 9, 2010 15:23

Այսօր կառավարության նիստից հետո մամուլի կենտրոնում տեղի ունեցած ճեպազազրույցի թեման կառավարության նիստում հավանության արժանացած Վայքի քաղաքային համայնքի Պասկևիչի կամրջի հարակից տարածքում ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի ստեղծման ծրագրիրն էր: Թեմայի մասին պարզաբանումներ է տվել քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Նա նշել է, որ բացի կամրջի հարակից տարածքից տրամադրվել է մոտ 7-8 հա տարածք, քաղաքաշինական գործունեությունը վերահսկման տակ վերցնելու և այնտեղ 150 տեղանոց հյուրանոցային համալիր կառուցելու համար: Այս նախագիծը ուղղված է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը տարածաշրջանային առումով: Նախարարը տեղեկացրել է, որ այդ տարածքում կազմակերպվելու է գյուղմթերքների արտադրություն ու զարգացվելու է հայկական ավանդական արհեստները, կառուցվելու են գյուղմթերքների արտադրություն համապատասխան արտադրամասեր: Ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվում է հարակից գյուղական բնակավայրերի ագրոզբոսաշրջության առումով առավել արժեքավոր տները որպես հյուրատներ վերակառուցելն, ինչը նպաստելու է հարակից բնակավայրերի բնակչության բարեկեցությանը:
Վարդան Վարդանյանը նշել է, որ «մոտավոր հաշվարկներով սկզբնական փուլում նախատեսվում է մոտ 10 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում, բայց քանի որ կա զարգացման միտում, բոլոր նախապայմանները ստեղծել ենք, որ հետագայում ավելի մեծ ներդրումներ լինեն»:

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply