Ադրբեջանում նշվում է Ռամազանի տոնը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 9, 2010 13:30

Այսօր և վաղը Ադրբեջանում նշվում է Ռամազանի տոնը. ավարտվել է օգոստոսի 11-ին սկսված Ռամազանի ամիսը:

Ինչպես հայտնի է, կախված նրանից` ինչպիսի դիրք կունենա լուսինը, տոնը նշվում է կամ սեպտեմբերի 9-ին, կամ 10-ին` գրիգորյան տոմարով: Ադրբեջանական կառավարության որոշմամբ երկու օրն էլ հայտարարվել են` որպես տոնական:

Տոնական նամազը անցկացվել է այսօր ժամը 10-ին, և կկրնվի վաղը` նույն ժամին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Կովկասի մուսուլմանների խորհրդի նախագահ Շեհուլիսլամ Գյաջի Ալլահշուքյուր Փաշաձեն արդեն շնորհավորել են ադրբեջանական ժողովրդին տոնի առթիվ:

Նշենք, որ Ռամազանի տոնը իսլամական աշխարհում նշվում է ծնողներին ու հարազատներին այցելություններով, վեճերի լուծմամբ, որբերի, միայնակների ու կարիքավորների նկատմամբ ուշադրությամբ, հանգուցյալների գերեզման այցելություններով ևն:

Բացի այդ, տոնական օրը յուրաքանչյուր ընտանիքի ղեկավար պետք է իր ընտանիքի անդամների քանակի չափով Զաքաթ-ուլ-Ֆիտրա վճարի մինչև տոնի սկիզբը: Դրա չափը հավասարժեք է շուկայական գներով 3 կգ խուրմայի կամ ցորենի արժեքին: Իսկ դա կազմում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար առնվազն 4 ադրբեջանական մանաթ: Ֆիտրան բաժանվում է միայնակներին ու չունևորներին:

Դիտվել է 1368 անգամ:
Print Friendly

Leave a Reply