Այսօր Գեղեցկության համաշխարհային օրն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 9, 2010 13:15

Էսթետիկայի եւ կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեի (CIDESCO) նախաձեռնությամբ սեպտեմբերին 9-ին նշվում Է Գեղեցկության համաշխարհային օրը: Միջազգային կոմիտեն Էսթետիկայի եւ կոսմետոլոգիայի բնագավառում աշխարհի առաջատար եւ ամենահեղինակավոր կազմակերպությունն Է: Այն 1946 թվականին հիմնվել Է Բրյուսելում եւ բաժանմունքներ ունի աշխարհի 33 երկրում:

CIDESCO-ի դիպլոմն ամենահեղինակավոր որակավորումն Է կոսմետոլոգիայի բնագավառում: Ամեն տարի CIDESCO-ն միջազգային կոնգրեսներ ու ցուցահանդեսներ Է կազմակերպում՝ նպատակ ունենալով քննարկել աշխարհի երկրներում գեղեցկության ինդուստրիայի ընթացիկ իրադրությունը, ծանոթանալ նորագույն մշակումներին՝ սարքավորումներին, տեխնոլոգիաներին, կոսմետիկ միջոցներին եւ այլն: Երկու տարին մեկ անգամ CIDESCO-ն պարգեւներ Է հանձնում Էսթետիկայի եւ կոսմետոլոգիայի ոլորտում, ինչպես նաեւ պրոֆիլային կրթության եւ ուսուցման բնագավառում ձեռքբերումների համար:

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply