Սիրիայի նախագահը հրաժարվել Է հարգել Ղարաբաղյան պատերազմում զոհված ադրբեջանցիների հիշատակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 10, 2009 19:19

Բաշար Ալ ԱսադԵրեկ ավարտվել Է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնական այցը Ադրբեջան: Այցի շրջանակում նախատեսված էր նաև նախագահի այցելությունը Բաքվի «Շեհիդների ծառուղի», որտեղ թաղված են Ղարաբաղյան պատերազմում զոհված ադրբեջանցիները:

Սակայն Սիրիայի նախագահը հրաժարվել Է այցելել այդ շիրմատուն` դրանով իսկ Հայաստանի հետ համերաշխություն դրսևորելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում:

Սիրիական պետության ղեկավարը, հայտարարությամբ հանդես գալով Ադրբեջանում, ընդգծել Է, որ Սիրիան լավ հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես Էլ Հայաստանի հետ, ուստի կարող Է իր ավանդը ներդնել ղարաբաղյան հակամարտության լուծման գործում:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply