Տեղաբաշխվել են 20 տարի մարման ժամկետով պարտատոմսեր
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 9, 2010 12:51
Այսօր տեղի է ունեցել 20 տարի մարման ժամկետով պետական երկարաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 700 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 455 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 245 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 260 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 599 445 681 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը` 16.4770 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.5000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 7 գործակալ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին






Facebook
Tweet This
Email This Post
