Մեկ շաբաթում օձի խայթոցի 5 դեպք է գրանցվել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 9, 2010 12:20

Սեպտեմբերի 7-ին օձի խայթոցի հետևանքով Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ 1980թ. ծնված Մարիամ Պետրոսյանը: Հիվանդին ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն: Հակագյուրզին ներարկելու անհրաժեշտություն չի առաջացել:

Սեպտեբմերի 6-ին «Արմենիա»  հանրապետական բժշկական կենտրոն է ընդունվել Արմավիրի Մուսալեռ գյուղի բնակիչ 1990թ. ծնված զինծառայող Արմեն Անդրեասյանը: Հիվանդը ստացել է առաջին բժշկական օգնությունը և հակագյուրզին:

Օձի խայթոցի հետևանքով սեպտեմբերի 5-ին Սևանի բժշկական կենտրոն է ընդունվել նույն քաղաքի բնակիչ 1975թ. ծնված Ռոման Պավլովը: Ստանալով անհրաժեշտ առաջին բուժօգնությունը, նաև հակագյուրզին սեպտեմբերի 6-ին հիվանդը տեղափոխվել է «Էրեբունի»  բժշկական կենտրոն:

Սեպտեմբերի 5-ին Էջմիածնի հիվանդանոց է  ընդունվել Ակնալիճ գյուղի բնակիչ 1987թ. ծնված Արմեն Կլխատյանը: Հիվանդը ստացել է առաջին բժշկական օգնությունը և հակագյուրզին:

Սեպտեմբերի 1-ին օձի խայթոցի հետևանքով «Մասիսի» բժշկական կենտրոն է ընդունվել Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ 1993թ. ծնված Կամո Պետրոսյանը: Հիվանդին ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն:

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply