75-ամյա կնոջից փորձել են գումար շորթել շանտաժի միջոցով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 9, 2010 12:03

75-ամյա Լյուբով Մ.-ն  մի քանի օր առաջ ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, մի տղամարդ զանգահարել ու սպառնացել է, թե անվանարկող տեղեկություններ կհայտնի հարազատներին, և իրենից պահանջել է 5.000 դրամ:

Նույն օրը, Ժամը 18.30-ին, շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Դավիթ Օ.-ն և խոստովանական բացատրություն տվել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի հաղորդմամբ` կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 3252 անգամ:
Print Friendly

Leave a Reply