Ձյուդոիստ Համբարձում Տոնոյանը`Համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 10, 2009 18:48

Բելգրադում շարունակվող համաշխարհային ուսանողական խաղերում արծաթե մեդալակիր է դարձել Համբարձում Տոնոյանը: 66 կգ քաշային մեր ձյուդոյիստը, պարտվելով միայն եզրափակչում, կանգնել է պատվո պատվանդանի 2-րդ աստիճանին:

 

Անհատական և թիմային մրցումներում անհաջող հանդես եկան մեր սեղանի թենիսիստները: Այս մարզաձևի Հայաստանի ներկայացուցիչները հույսեր չէին ներշնչում, և մրցավայր ուղևորվելու նրանց ծախսերի միայն կեսն էր հոգացել ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան, իսկ մնացածը տրամադրել էր սեղանի թենիսի ՀՀ ֆեդերացիան:

 

Հայաստանի հավաքականը ներկայացնում էին Մեսրոպ Ղուկասյանը, Գարիկ Մկրտչյանը, Մուրադ Ասատրյանը: Անհատական մրցումներում Ղուկասյանը և Մկրտչյանը հասել են մինչև 1/32 եզրափակիչ, ապա պարտվելով` զրկվել են պայքարը շարունակելու իրավունքից:

 

Թիմային մրցումներում մերոնք զիջել են խմբային մրցաշարի իրենց բոլոր հակառակորդներին և խմբում հանգրվանել են վերջին հորիզոնականում:

 

 

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply