Խարդախության դեպքերն ավելացել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 9, 2010 11:51

Սեպտեմբերի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է խարդախության 17 դեպք, բացահայտվել` 15-ը. այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Խարդախներից տուժած քաղաքացիներին հասցված նյութական վնասի չափն ընդհանուր առմամբ կազմում է 35.509.000 դրամ, 61.575 դոլար: Խարդախները տիրացել են նաև մեկ բնակարանի և երկու բջջային հեռախոսի:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության 3 դեպքն էլ բացահայտվել էր:

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply