Կրկին խաղարկվում է Հայաստանի վարչապտի գավաթը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 9, 2010 10:06

Օրերս Վանաձորում բարձր մակարդակով  անցկացվեց Հայաստանի Հանրապետոթյան վարչապետի գավաթի խաղարկության հանդբոլի տղամարդկանց հավաաքկանների միջազգային մրցաշարը, և ահա, Երևանի «Հրազդան» մարզադաշտում  մեկնարկեց «Հայաստանի վարչապետի գավաթ-2010» ֆուտբոլային մրցաշարը: Ստուգատեսը նախորդի նման միջազգային չէ, սակայն հետաքրքիր է`  մասնակցում են ՀՀ կառավարության, 13 նախարարությունների, դատախազության, կադաստրի և կենտրոնական բանկի ֆուտբոլային թիմերը: Գավաթի խաղարկության ընթացքում կկայանա ֆուտբոլային 36 հանդիպում: Եզրափակիչ խաղը կանցկացվի սեպտեմբերի 30-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Իսկ մրցաշարի մեկնարկային խաղում ՀՀ պաշտպանության նախարարության թիմը 5:2 հաշվով առավելության հասավ բնապահպանության նախարարության հավաքականի նկատմամբ:

Դիտվել է 1499 անգամ:
Print Friendly

Leave a Reply