Գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջադրանքը չկատարեց

Օրվա լուր | | September 9, 2010 9:46

Չինաստանի Շանհայ քաղաքում ավարտված շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկությունում Լևոն Արոնյանը վաստակեց 7  միավոր և գրավեց երրորդ տեղը: Նրանից առաջ անցան 12 միավոր հավաքած Ալեքսեյ Շիրովը և Վլադիմիր Կրամնիկը: Ի ղեպ, վերջինս նույնպես 7 միավոր էր վաստակել, սակայն Արոնյանին հաղթեց լրացուցիչ մրցամարտում: Կրամնիկին էլ բաժին հասավ այս ստուգատեսում պայքարը շարունակելու իրավուն տվող երկրորդ ուղեգիրը: Այսպիսով, հոկտեմբերի 8-15-ին Բիլբաոյում կայանալիք «Մեծ սաղավարտի» եզրափակիչում կխաղան աշխարհի չեմպիոն Վիշվանաթհան Անանդը, աշխարհի լավագույն շախմատիստների աղյուսակը գլխավորող Մագնուս Կարլսենը, Շանհայի մրցաշարի  հաղթող Շիրովը և այդ ստուգատեսի երկրորդ մրցանակակիր, աշխարհի նախկին չեմպիոն Կրամնիկը:

Դիտվել է 1433 անգամ:
Print Friendly

Leave a Reply