Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց եզրափակչում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 9, 2010 9:02

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող ըմբշամարտի աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբիշների մրցաշարում 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եզրափակչում պարտվեց թուրք Սելջուկ Ջեբին և բավարարվեց արծաթե մեդալով:Ուշագրավ է, որ երեք մրցափուլերում մարզիկներից ոչ մեկին չհաջողվեց հնարք կատարել: Ընդ որում, Ջւլֆալակյանը մոտ էր հաջողությանը: Երրորդ մրցափուլում վիճկանությունը նրա համար նպաստավոր էր: Բայց Արսենը չկարողացավ գլորել հակառակորդին: Հետևանքը եղավ այն, որ թուրք ըմբիշը միավոր ստացավ և դարձավ չեմպիոն: Նախկինում Արսենը ուժեղագույն էր ճանաչվել Եվրոպայի մեծահասակների, աշխարհի երիտասարդների առաջնություններում: Փաստորեն, նա համալրեց մեդալների իր հավաքածում: Բայց արշաթե մեդալը տխուր պարգև է համարվում, քանի որ այն մարզիկը պարտությունից հետո է ստանում: Հիշեցնենք, որ այս ստուգատեսում Հայաստանի հունահռոմեական ոճի  ըմբշամարտի հավաքականի անդամներից Յուրի Պատրիկեևը և Ռոման Ամոյանը տեր էին դարձել արծաթե և բրոնզե մեդալների:

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply