Քննարկվել են «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման մանրամասներ

Պաշտոնական, Օրվա լուր | | September 8, 2010 16:53

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիին։

Դալի Բելգասմին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության միջև ծավալված համագործակցության համար։

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենը վերահաստատել է ՊՀԾ-ի հանձնառությունը Հայաստանում տարրական դասարանների աշակերտների համար «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հարցում և ներկայացրել «Դպրոցական սնունդ» ծրագրի աշխատանքների ընթացքը։ Հոկտեմբերի 1-ին մեկնարկելիք ծրագիրը նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Անդրադարձ է արվել նաև ծրագրի ինքնահարատ շարունակականության ապահովման խնդիրներին։

Դիտվել է 2113 անգամ:
Print Friendly

Leave a Reply