Քեմբրիջը ճանաչվել Է աշխարհի լավագույն համալսարանը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 8, 2010 16:22

Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանն առաջին տեղն Է զբաղեցրել համալսարաների QS միջազգային վարկանիշում: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր տեղեկատվություն Է հրապարակել բրիտանական «Գարդիան» թերթը: Վարկանիշի հաջորդ տեղերում ամերիկյան բարձրագույն ուսումնական հաստատություններն են, երկրորդ տեղում՝ Հարդարդի համալսարանը, իսկ երրորդում՝ Ելի համալսարանը: Ընդհանուր առմամբ վարկանիշի առաջին 17 դիրքերը գրավում են Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի բուհերը, որոնց հաջորդում են Եվրոպայի, Կանադայի եւ Ավստրալիայի համալսարանները:

Վարկանիշում, որում ներառված Է 200 համալսարան, տեղ են զբաղեցրել նաեւ Ասիայի 15 բուհեր՝ Հոնկոնգի համալսարանի գլխավորությամբ, որն զբաղեցրել Է 23-րդ տեղը: Գերմանիայի եւ Նիդեռլանդների համալսարանները, որոնք Եվրոպայում հայտնի են կրթության իրենց բարձր մակարդակով, չեն նշվում առաջին 50 բուհերի թվում: Ռուսաստանից վարկանիշում ներկայացված Է Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, որն զբաղեցրել Է 93-րդ տեղը:

Դիտվել է 2363 անգամ:
Print Friendly

Leave a Reply